Search
Close this search box.

Ռուսական զենքի հետ կապված հարցեր կան, բայց լուծումն ընթացքի մեջ է. ՊՆ փոխնախարար

Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։

Հարցին՝ վերլուծություն արվե՞լ է պատերազմից հետո և ինչ փոփոխություններ են կատարվում, Սարգսյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ այո, արվել է, ընթացքի մեջ են, տարբեր քննարկումներ կան։ Այո, ունենք խնդիրներ, ու այդ խնդիրների լուծման ճանապարհով ենք գնում, բայց կարծում եմ այս պահի դրությամբ ճիշտ չէ հիմա դրանք բարձրաձայնելը»։

Անդրադառնալով ռուսական զենքի մատակարարմանը և դրա հետ կապված խնդիրներին, Հրաչյա Սարգսյանն ասաց․«Հարցեր կան, որոնք քննարկվում են, բայց կարծում եմ այդ հարցերին լուծում կգտնենք, ընթացքի մեջ են»։

Please enter a valid URL