Հունգարիայի Գյոր քաղաքում ընթաթող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակն առաջին մեդալն է նվաճել:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, երիտասարդների առաջնության 10մ վազող թիրախ վարժությունում գյումրեցի Հովհաննես Մարգարյանը խոցելով 559 միավոր, մտել է եզրափակիչ փուլ: Մեր մարզիկը կիսաեզրափակիչ փուլում պարտվել է առաջատար Դենիս Բաբլյուկին (0:6), սակայն 3-րդ տեղի համար պայքարում 6:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին եւ նվաճել բրոնզե մեդալ:
Այսօր տեղի կունենան օդամղիչ հրացան խառը թիմային վարժությունները, որին կմասնակցեն Հրաչիկ Բաբայան-Մարիամ Միքայելյան եւ Քրիստիան Լաուեր – Իրինա Լաուեր զույգերը: Հովհաննես Մարգարյանը կմասնակցի վազող թիրախ խառը վազք վարժությանը, Էլմիրա Կարապետյանն ու Նորայր Առաքելյանը կմրցեն օդամղիչ ատրճանակ անհատական վարժություններում:
Այդ մրցումներով էլ մեր մարզիկները կավարտեն ելույթները Եվրոպայի առաջնությունում: