Search
Close this search box.

Հայ ժողովրդի դեմ մղվող պատերազմում առկա է նաև ներքին ճակատ, որը ղեկավարում է Նիկոլը

«Առաջիկայում պատերազմ կլինի՞ ըստ Ձեզ. նկատվում է ադրբեջանական զորքերի շարժ, Ալիևն էլ հայտարարություններում ամեն ինչ դրան է տանում»,- այս մասին «5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանից հետաքրքրվել էր Սերոբ Գրիգորյանը:

Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն արձանագրել է՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին մեր դեմ հարուցված պատերազմը չի էլ ավարտվել։

«Այն ընթանում է առ այսօր` տարբեր ձևերով և ուղղություններով` դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական, ռազմական գործողությունները այդ պատերազմի ձևերից մեկն է։ Ուստի այո, շարունակվող պատերազմի ընթացքում նոր ռազմական գործողությունների հավանականությունը բարձր է, և Փաշինյանի ներդրումն այս իրավիճակում շատ քիչ է զիջում Ալիևին։

Հայ ժողովրդի դեմ մղվող պատերազմում առկա է նաև ներքին ճակատ, որը ղեկավարում է Նիկոլը՝ զրկելով Հայաստանին լիարժեք պաշտպանվելու հնարավորությունից։ Նա միտումնավոր տապալում է դիվանագիտությունը, փաստացի կազմալուծված է պահում Զինված ուժերը, բռնաճնշումներ է գործադրում իր օկուպացիոն ռեժիմի դեմ ձայն բարձրացնողների նկատմամբ։ Քանի Փաշինյանը վարչապետ է, նոր կորուստները, նոր զոհերը, նոր պարտություններն անխուսափելի են»,- մանրամասնել է քաղաքական գործիչը:

Please enter a valid URL