Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ոչ ձյունն են մաքրել, ոչ աղն են ցանել. ավտոբուսների վարորդները հրաժարվում են երթուղի դուրս գալ

Ուլնեցի 1 հասցեում ավտոբուսները շարված են, վարոդները հրաժարվում են երթուղի դուրս գալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Ավագանու անդամ, Ազգային առաջընթաց կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը:

«Մոնումենտում կոլապս է, ոչ ձյունն են մաքրել, ոչ աղն են ցանել, ավտոբուսները կանգնած են, չեն քշում, ճիշտ էլ անում են, ինչ քշեն, գնան պրոբլեմի առաջ կանգնեն»,-ասվում է տեսանյութում:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ  NEWS.am-ին հայտնեց, որ առատ ձյան տեղումներով պամանավորված Ուլնեցի փողոց բարձրացող  գիծը  չի գործում, քանի որ սառցակալված հատվածներ կան: Նա վստահեցրեց, որ այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում եւ քիչ անց արդեն կգործի տվյալ ուղղությունը:

Please enter a valid URL