Search
Close this search box.

«Ամբողջ քաղաքում վթարներ են»․ Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ձնամաքրման աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման հետևանքով ամբողջ քաղաքում վթարներ են, այդ թվում համայնքի հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցների մասնակցությամբ:
Կոմիտասի վրա մեքենաներ են բախվել Երևանի 1-03 շտապօգնության մեքենային, 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Նոր Նորքում վթարի է ենթարկվել համայնքի ձեռք բերած նոր MAN մակնիշի ավտոբուսը»։

Please enter a valid URL