Էգեյան ծովում՝ Իզմիր քաղաքի մոտակայքում, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 08:19-ին Կուշադասի ծոցում։ Ստորգետնյա ցնցումների խորությունը կազմեկ է 8,5 կմ։
Ինչպես հաղորդում է TRT Haber հեռուստաընկերությունը, երկրաշարժը զգացվել է մի քանի ափամերձ շրջաններում և խուճապ է առաջացրել տեղի բնակիչների մոտ։
Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը եթերում ասել է, որ երկրաշարժի հետեւանքների մասին տվյալներ դեռևս չունի։