Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել

Առաջնորդվելով մարդասիրական նպատակներով՝ Հայաստանը նոր քարտեզներ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով՝ քարտեզներն Ադրբեջանին փոխանցելու նպատակով։ Տեղեկությունը նշված է ՀՀ արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։

«Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով ընդունեց, և սա զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բաքուն շարունակում է շահարկել թեման և Հայաստանի դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ:
Գերատեսչությունը հավելել է նաև, որ բազմիցս նշել են` Հայաստանը, այդ թվում՝ որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները՝ դրանք ստանալով Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։

Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր` չի բացառում, որ Հայաստանն Ադրբեջանին ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն կփոխանցի։ Նա հայտնել էր, որ Հայաստանը մտադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։

Իր հերթին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նույնպես հայտարարել է, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյան առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:

Please enter a valid URL