Ողջունում եմ ՀՀ վարչապետի այցը երկիր, բայց ցավալի է, որ ինձ հնարավորություն չտրվեց հանդիպել նրա հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Ցավալի է և հատկանշական, որ պատկան մարմինները նախագահին չեն տեղեկացնում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,- գրել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որոնց արդյունքում Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։