Հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 110 HH 01 համարանիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan-ը։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։
Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser Prado-ի համարանիշները հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։