Search
Close this search box.

ՌԴ-ն հրավեր է ուղարկել Հայաստանին այցելել Մոսկվա՝ Բաքվի հետ համաձայնագիրը քննարկելու նպատակով․ Զախարովա

Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը, ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Արարատ Սամվելի Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի հարցերի շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլ հարցերի, դա քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակ։

Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է դիվանագետը։

Please enter a valid URL