Search
Close this search box.

Մի քանի կիլոմետրանոց խցանում Հայաստանում

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սպիտակից դեպի Վանաձոր և դեպի Ստեփանավան ավտոճանապարհին տիրում է բարձիթողի վիճակ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պատճառը ճանապարհը սպասարկող ճանշինականների կողմից աշխատանքին փնթի մոտեցումն է:
Խցանումը անցնում է Սպիտակից դեպի Վանաձոր՝ մոտ 3 կմ, Վանաձորից Ստեփանավան էլ՝ 2,5 կմ:

Տեղում լարված իրավիճակում միայն աշխատում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայութան ավագ տեսուչ Ռազմիկ Ասատրյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի , դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ:Դեպքի վայր է ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ում հանձնարարականով մարզպետարանի համապատասխան բաժնի ծառայողները արդեն հեռախոսակապով փորձում են հայտնաբերել ճանապարհը սպասարկող ճանշինի պատասխանատուներին, որպեսզի գան ու այս «աջափսանդալ» վիճակը վերացնեն, իսկ նշված հատվածներում ճանապարհն ամբողջությամբ պատված է մերկասառույցով, և միայն պարեկների օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքում է, որ վթարներ տեղի չեն ունենում, հակառակ դեպքում եթե պարեկներն ուշադիր չլինեն, շատ վարորդներ, իրար չզիջելով, ավտովթարների հեղինակ կդառնան:

Please enter a valid URL