«Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը թակարդ է Հայաստանի անվտանգության, պետականության և ընդհանրապես հայկականության համար, այս մասին գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Հայաստանի իշխանական խմբի` ականապատ տարածքների տեղամատյանների փոխանցման վերաբերյալ հեզ հայտարարությանն ի պատասխան, որտեղ նաև հավատարմությունն է ընդգծվում կեղծ «խաղաղության օրակարգին», Ադրբեջանը, բարկանալով Արցախն իրենց նվիրած ու պատրաստակամ շարունակական զիջումների «հայ» գործընկերների վրա, նոր հրահանգներ ու առաջադրանքներ իջեցրեց… Այս ամենը չի ավարտվելու. սա ապացույցն է, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը թակարդ է Հայաստանի անվտանգության, պետականության և ընդհանրապես հայկականության համար: Այս ամենը չի ավարտվելու, քանի դեռ մեր ճակատագրի տերերը հային ատող իշխանություններն են…»,- Faceook-ում գրել է նա:
Հակոբյանն ընդգծել է` Արցախի Հանրապետությունը շրջափակված է հանցավոր համաձայնությունների արդյունքում:
«Ծանր ժամանակներ են առջևում, բայց պիտի դուրս գանք պատվով, որ hայրենիք ունենալու իրավունք ու հնարավորություն ունենանք….»,- հավելել է արցախցի պատգամավորը: