Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Թթուջուր-Նավուր, Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Նշվում է, որ հունվարի 26-ին, ժամը 09։15-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ստեփանավանի լեռնանցքը, Սիսիանի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Նաիրիի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռիի, Նոյեմբերյանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Արթիկի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Գերատեսչությունից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։