Search
Close this search box.

Ռուսներին քշում են Եվրոպայի ամենամեծ օֆշորից

Կիպրոսը, որը տարիներ շարունակ ռուս օլիգարխների կողմից օգտագործվում էր կասկածելի միլիարդներ լվանալու համար, վերջ է դնում ռուսական կապիտալի հետ սերտ կապերին։ Associated Press-ի տվյալներով՝ 2014-2022 թվականներին Կիպրոսի բանկերը փակել են ռուս հաճախորդների 82%-ի հաշիվները։

Ընդհանուր առմամբ, ռուսների հետ կապված 126 հազար հաշիվներ են փակվել, իսկ 60 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց մերժել են երկրի վարկային հաստատություններում սպասարկումը։ Վտարված միջոցների ծավալը տեղական իշխանությունները գնահատում են 43,5 միլիարդ եվրո։

Please enter a valid URL