Search
Close this search box.

«ՀԺ». ՀՀԿ-ում խառն են. Մոռացել են, որ այս տարի պիտի համագումար անեն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցությունն այս տարի պիտի գումարի 17-րդ համագումարը:

Սակայն ՀՀԿ-ում խառն են և համագումարի մասին մտածելու ժամանակ դեռ չունեն:

Մարտի 1-ին Բարձրագույն դատական խորհրդի կազմն են ընտրելու, 2-ին՝ նախագահ, իսկ ապրիլին՝ վարչապետ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀԺ-ին հհարցրին, թե ե՞րբ են պատրաստվում համագումարն անցկացրել, նշեց. «Կանոնակարգը ինչ նախատեսում է, այն էլ կլինի»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ նշեց, որ համագումար անցկացնելու մտադրություն դեռ չունեն, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ ՀՀԿ ԳՄ-ում կքննարկեն Նա նշեց, որ ինքն անձամբ նույնիսկ մոռացել էր, որ այս տարի համագումար են անցկացնելու»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL