Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նրան 3 մեղադրանք է առաջադրվել` ֆինանսական ահաբեկչություն, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում։
Վարդանյանին 14 տարվա ազատազրկում է սպառնում։
Հիշեցնենք, որ բարերարին Ադրբեջանում կալանավորել էին 2023 թվականին սեպտեմբերի 28-ին, կրկին 4 ամսով։
Բաքվի բանտում են գտնվում նաև Արցախի մի շարք այլ պաշտոնատար անձինք` ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։