Search
Close this search box.

Իրավիճակը՝ 09։30-ի դրությամբ

Հունվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Ջուջևանի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Մեղրիի և Ստեփանավանի լեռնանցքները և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշտարակի, Աբովյանի, Գավառի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռիի, Արագածի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Please enter a valid URL