«Հրապարակ» թերթը գրում է. «Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպման գնացած ՔՊ-ականները երեկ կեսօրից պատանդ են մնացել խորհրդարանում: Չնայած հանդիպման օրվա մասին նախնական պայմանավորվածությանը` հանդիպման ժամը չի ասվել նրանց, ասել են` նախարարի աշխատանքային գրաֆիկով պայմանավորված, հստակ ժամ չի կարող ասել Միրզոյանը, թե երբ կգա, ուստի առավոտից եկեք եւ սպասեք, մինչեւ հստակություն կլինի:
Միրզոյանը խորհրդարան է ժամանել երեկոյան 6-ին, խմբակցության մեծ մասը մասնակցել է, սակայն նախարարը ներածական խոսքում ասել է, որ առանձնապես նորություններ չունի թիմին հայտնելու` ամեն ինչի մասին նախորդ օրվա ասուլիսում արդեն խոսել է: Հստակ նշել է միայն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի եւ ամեն ինչ անում է գործընթացը վիժեցնելու համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում