Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն՝ ինքնաթիռի կnրծանման մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմը խստորեն դատապարտում է Կիևի գործողությունները Իլ-76 ինքնաթիռի դեմ, իսկ ներգրավված ուկրաինացի պաշտոնյաները կբացահայտվեն ու կպատժվեն։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ տվյալ իրավիճակում առկա է «(Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու հանցավոր կլիկի ոճրագործությունը, ով հաղթանակ է հայտարարել միջադեպից հետո, ինչպես նաև պնդել է, թե «դա Ուկրաինայի քաջարի զինված ուժերի աշխատանքն է»:

Գերատեսչությունում նշել են, որ հենց որ ուկրաինական կողմն իմացել է ինքնաթիռում իր զինվորականների առկայության մասին, Ուկրաինայի նախագահի աշխատակազմում հռետորաբանությունը փոխվել է, «նրանք սկսել են հերքել իրենց մասնակցությունն աղետին»։

Please enter a valid URL