ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մի լավ բան #5
Հայաստանում վախենալու չէ նոր Սահմանադրություն ընդունելու որևէ ծրագիր, որովհետև եթե նույնիսկ այն իրականացվի, ապա չի լինի ընտրակեղծիքներով:
Մարդիկ կարող էին դրանում համոզվել մի շարք ընտրություններից հետո, քանի որ մեր երկրում չեն լինում լցոնումներ, ընտրակաշառքներ ու «կարուսելներ», իսկ ձայների հաշվարկի ժամանակ չեն լինում հոսանքազրկումներ, բռնություններ ու թվանկարչություն:
Ընտրություններով ու հանրաքվեներով ժողովուրդի մեծամասնությունն է որոշում, այդ թվում` Սահմանադրության ամեն մի նոր բառ: Իսկ ժողովուրդը չի կարող կողմ քվեարկել , որ վատ բան լինի մեր երկրի ու դրա սահմանադրական կարգի հետ»,-գրել է Անդրեասյանը: