Search
Close this search box.

Իրավիճակը ՀՀ-ում՝ 12:15-ի դրությամբ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 12:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Մ2-ից դեպի Ջերմուկ տանող և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Հարթաշեն, Սալուտ-Զորաշեն ավտոճանապարհները։

Տավուշի մարզի ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան — «Զանգեր» կոչվող հատվածը, Ստեփանավանի տարածաշրջանի, Վանաձոր-Դիլիջան, Սյունիք գյուղից դեպի Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:

Սյունիքի մարզի, Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող (Աբովյան-Ջրաբեր), Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Արթիկի համայնքային, Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները և Կարմրավան գյուղից «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հանրապետության ամբողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում, Արագածի և Ամասիայի տարածաշրջանում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ-ին և Ջերմուկ տանող ավտոճանապարհին բուք է:

Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Please enter a valid URL