Ֆրանսիայի հարավում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Հայաստանի երեք քաղաքացիների մասնակցությամբ, հայտնում է BFM TV-ն։
30-ամյա կինը մահացել է այն բանից հետո, երբ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, որի մոտ նա կանգնած է եղել։
Մահվան ելքով վթարը տեղի է ունեցել ժամը 05:45-ին, երբ արագընթաց մեքենան բախվել է Թուլուզից հարավ գտնվող Պամիերսում՝ երթևեկությունը դադարեցնելու համար դրված ծղոտե ցողուններին:
Նշվում է, որ վթարի ենթարկվածի ամուսինն ու դեռահաս դուստրը ծանր վնասվածքներ են ստացել։ Մեքենայում գտնվող երեք անձինք՝ բոլորը Հայաստանի քաղաքացիներ, հարցաքննվել են չկանխամտածված սպանության կասկածանքով։
Տեղի դատախազ Օլիվյե Մյուսեն ասել է, որ հետաքննության առաջին արդյունքները ցույց են տալիս, որ մեքենան, որում եղել են երեք հայերը, դիտավորյալ չի բախվել արգելապատնեշին։