Փհենչհան 2018-ի մեդալային հաշվարկի առաջին եռյակում փոփոխություն տեղի չի ունեցել: Փետրվարի 23-ի դրությամբ Նորվեգիան առաջատարն է` իր հաշվեկշռում ունենալով 13 ոսկի, 14 արծաթ, 10 բրոնզ:
2-րդ տեղը զբաղեցնում է Գերմանիան՝ նվաճելով 13 ոսկի, 7 արծաթ և 6 բրոնզ, իսկ 3-րդ հորիզոնականում գտնվում է Կանադան՝ 10 ոսկով, 8 արծաթով և 9 բրոնզով: