Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը հետ չի ստանա 19-րդ դարում ԱՄՆ-ին վաճառված Ալյասկան: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ, որ ԱՄՆ կառավարությունում բոլորիցս կարող եմ ասել, որ նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) հետ չի ստանա այն», — ասել է ԱՄՆ ԱԳՆ մամուլի քարտուղարի տեղակալը։
Նա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի հարցին, ով պնդել է, թե Պուտինն իբր հրամանագիր է ստորագրել, որում Ալյասկայի վաճառքն անվանել է «անօրինական»:
Հարցը կարող էր ներշնչված լինել նախագահի հրամանագրով, որը միջոցներ է հատկացրել արտասահմանում Ռուսաստանի Դաշնության, նախկին Ռուսական կայսրության և ԽՍՀՄ օտարերկրյա անշարժ գույքի իրավական պաշտպանության համար:
Ամերիկյան Newsweek պարբերականը երկուշաբթի անդրադարձել է որոշ «ծայրահեղ ազգայնական բլոգերների», որոնք, նրա տվյալներով, ստորագրված փաստաթուղթը մեկնաբանում են որպես ՌԴ հարեւանների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեմ պահանջների հիմք: