Երեկ՝ հունվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Գյումրի M1 ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են УАЗ (Виллис), Nissan, Mercedes և թուրքական համարանիշներով բեռնատար Mercedes մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով УАЗ-ը, որը հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության հաշվեկշռում, մասամբ կողաշրջվել է, ճանապարհն էլ ամբողջովին փակվել է։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Ստեփանյանն ու Տիգրան Փանոսյանը։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն ու ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը։Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ УАЗ-ով կալանավոր էին տեղափոխում և բարեբախտաբար նա նույնպես չի տուժել, ում ոստիկանության Թալինի բաժնի ավտոմեքենայով ոստիկաննները տեղափոխել են ոստիկանության Թալինի բաժին։Վթարը չէր լինի, եթե ճանապարհն սպասարկող ճանշինը մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեր ու ճանապարհը մաքրեր մերկասառույցից՝ օգտագործելով աղ ու ավազ։Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։