Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:
«Արսեն Ջուլֆալակյանն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանի դրոշի ներքո հանդես չէր գալիս: Նա որոշում է կայացրել սպորտային քաղաքացիությունը փոխել և հանդես է գալիս Արգենտինայի դրոշի ներքո»,-ասաց նա:
Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո օրեր առաջ մասնակցել է Ֆրանսիայում կայացած Գրան Պրիին և դարձել է արծաթե մեդալակիր:
Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի` Պեկին-2008, Լոնդոն-2012, Ռիո-2016:
Հիշեցնենք, որ Արսեն Ջուլֆալակյանը «ՔՊ» նախկին պատգամավոր է, նա կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021թվականի հուլիսին։