Search
Close this search box.

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն

ՆԳՆ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն:
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:
Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար:
Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, որը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ և (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով:
Հիշյալ պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը և հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը:

Հայտում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը`
1) հասարակական միավորման անվանումը,
2) հասարակական միավորման գտնվելու վայրը,
3) հասարակական միավորման գործունեության բնույթը,
4) գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները (եթե հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը չէ, ապա հայտի հետ ներկայացնում է նաև հասարակական միավորման կողմից տրված լիազորագիրը),
5) ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:

Սահմանված ձևի հայտերը կարող եք ներկայացնել՝ Երևան, Նալբանդյան 57, հեռախոս՝ 011-52-93-38, էլփոստ՝ [email protected], 2024 թ. հունվարի 22-ից փետրվարի 12-ը ներառյալ, աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 18.00-ն:
Կից ներկայացվում է հայտի օրինակելի ձևը:

Please enter a valid URL