Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայոց» նշանակում է հայկական:
ԿԳՄՍՆ-ն (չշփոթել ԱԳԼՃԿ-ի հետ) առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն» անվանմամբ: Այդ դեպքում, եկեք «Հայոց լեզուն» փոխարինենք «Հայաստանի լեզվով» կամ «Հայոց ցեղասպանությունը»` Հայաստանի ցեղասպանությամբ: Կլինի՞:
Այս աշխարհում չլինող բան չկա: Սակայն, եթե «Հայոց լեզուն» փոխարինենք «Հայաստանի լեզվով», ապա անհասկանալի կլինի, թե արդի Հայաստանի որ լեզվի մասին է խոսքը` հնդկերենի՞, ռուսերենի՞, թե՞ … Իսկ, եթե «Հայոց ցեղասպանության» փոխարեն «Հայաստանի ցեղասպանություն» ասենք, ապա այդ դեպքում, ո՞ր պետությունում ենք մենք բնակվում:
Չէ, որ Հայաստանը «ցեղասպանվել է»:
Նույնը` «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու պարագայում: Ո՞ր Հայաստանի մասին է խոսքը կամ որտե՞ղ կորցնենք այն դարերը, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել:
Տրամաբանորեն` սրանք ցանկանում են Հայոց պատմությունն իջեցնեն շրիշակի (պլինտուսի) մակարդակի:
ՀԳ. Առաջարկում եմ ԿԳՄՍՆ-ն վերանվանել ԱԳԼՃԿ-ի: Կլինի՞: