Այսօր՝ հունվար 22-ին, ողբերգական դեպք է տեղ ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարական խումբը գետից դուրս է բերել դին ու պատգարակով մոտեցրել դիատարին: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: