ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ֆեյսբուքյան եթերում ասել է. «Ժամը 13:00-ին մանրամասն քննության կենթարկեմ Փաշինյանի վերջին անհեթեթ, քաղաքագիտական տեսակետից՝ անառողջ, վարչարարական տեսակետից՝ ապօրինի նախաձեռնությունը՝ Սահմանադրության վերաբերյալ: Սահմանադրությունը թաշկինակ չէ, որ քնից զարթնես ու նրա նկատմամբ վերաբերմունք արտահայտես»: