Search
Close this search box.

«Էդ մարդն ունի բարձր կատարողական վարպետություն. կրեատիվ խոդ արեց». Ռուբեն Մխիթարյան

Ինչպես հայտնել էինք, Վարդան Ղուկասյանը հայտարարել է իր հիմնադրած «Հանրային ձայն» կուսակցությունից հրաժարվելու ու նոր կուսակցություն ստեղծելու մասին: Թեմայի վերաբերյալ «Իմնեմնիմի փոդքասթ» հաղորդման ժամանակ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ասել է. «Էդ մարդն ունի բարձր կատարողական վարպետություն, շատ լավ ճանաչում ա ժողովրդին ու կրեատիվ խոդ ա անում, ասում ա՝ նոր կուսակցություն եմ բացում, անունը դնում ԴՕԿ, ինչը նշանակում ա՝ դեմոկրատիա, օրենք, կարգապահություն: Մարդը մարքեթինգային ուժեղ քայլ ա անում, իր անունի հետ կապում ա էն, ինչի հետ այլևս ուրիշ ոչ մեկ չի կարողանալու ասոցացվել: Գտել ա իրա էլեկտորատի հետ հարաբերվելու ձևը»:

Please enter a valid URL