Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փինաչու գործ ա արած». Ավինյան

Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Մաշտոցի պողոտայում ծառերի տնկման ոչ հարմար վայրերում գտնվող բնաբաժակների շուրջ տարվող աշխատանքներին. «Էն բնաբաժակները, որոնք մոտ էին գտնվում ծառերին, այսինքն նպատակահարմար չէր ևս մի սոսի տնկելը, պետք ա փակվեն, ճի՞շտ է: Հիմա, երբ ասվում ա՝ փակվեն, դա նշանակում ա, որ բնաբաժակը որպես այդպիսին, փոխարինվում ա էն, չգիտեմ՝ տոմետով, քարով, ինչով որ ընդհանուր առմամբ էդ մայթը պատված ա, ճի՞շտ է»:

Ավինյանի խոսքով՝ բնաբաժակներ պետք է ունենալ ըստ անհրաժեշտ հատվածների: «Որ կողքի հայացքով ես նայում, փինաչու գործ ա արած, այսինքն՝ էդ եզրաքարերով բնաբաժակն ա, մեջը տոմետ ա խփած. տգեղ ա դա ուղղակի, էն էլ՝ Մաշտոցի պողոտայի վրա»,- եզրափակել է Ավինյանը:

Please enter a valid URL