Search
Close this search box.

Հերթական ահազանգը «Ծղոտներ» հյուրանոցային համալիրց

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հունվարի 18-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 41-ամյա Ֆլորա Գ․-ն և հայտնել, որ հունվարի 15-ին Զավարյան փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում իր ծանոթ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Նվեր Վ․-ն փորձել է իր կամքին հակառակ սեռական բնույթի հարաբերություն ունենալ իր հետ։

Երբ ոստիկանները հանդիպել են Ֆլորա Գ․-ին, վերջինս հրաժարվել է հաղորդում տալուց, սակայն ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Նվեր Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Please enter a valid URL