Search
Close this search box.

Ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել

Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում հնդկական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին։

Նշվում է, որ Falcon 10 ինքնաթիռը գրանցված է Ռուսաստանի քաղաքացիական ինքնաթիռների պետական ​​ռեգիստրում։ Ռադարների տեսադաշտից անհետացած օդանավում 6 մարդ է եղել՝ անձնակազմի չորս անդամ ու երկու ուղևոր։
Այն չարթերային թռիչք էր իրականացնում։

Please enter a valid URL