Search
Close this search box.

Լուկաշենկոն վնասվածք է ստացել փայտ կտրելու ժամանակ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վնասվածքի պատճառով բաց կթողնի հունվարի 20-ին կայանալիք հոկեյի իր թիմի հանդիպումը հանրապետական լիգայում։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։

Բելառուսաչինական «Բելջի» ձեռնարկություն կատարած աշխատանքային այցի ընթացքում երկրի ղեկավարը վնասվածք է ստացել փայտ կտրելու ժամանակ։

Լուկաշենկոյի խոսքով՝ փայտ կտրելիս 80 կիլոգրամանոց կտորն ընկել է իր ոտքին։

«Ես քայլեցի, սկզբում ամեն ինչ նորմալ էր թվում, բայց հետո ցավը սաստկացավ»,- ասել է Լուկաշենկոն։

Please enter a valid URL