Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Պետական միջոցներն աննպատակային մսխում են։
Սա ակնհայտ կոռուպցիա է, քանի որ նույն մայթը երրորդ անգամ են բարեկարգում՝ մոտ մեկ տարում։
Եթե սա կոռուպցիա չէ՞, ապա ով կարող է պատասխանել իմ հարցին։
▪️ Նոր բարեկարգված Չարենցի փողոցի մայթը երրորդ անգամ են բարեկարգում՝ մոտ մեկ տարում… այն դեպքում, որ նույն վարչական շրջանում կան այնպիսի մայթեր, որոնք տասնյակ տարիներ չեն բարեկարգվել, և գտնվում են քանված վիճակում…
Դե պատասխանեք․ նոր բարեկարգված մայթի՝ երրորդ անգամ բարեկարգելու անհրաժեշտությունը ո՞րն է»։