2024թ. անշեղորեն կապահովենք մեր անդրծովյան տարածքների պաշտպանությունը եւ կբախվենք այն պարտավորություններին, որոնք կրում է մեր մեծ ազգը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի Զինված ուժերին հղած իր ուղերձի մեջ։
«Ես այստեղ ձեռնպահ կմնամ մանրամասների թվարկումից։ Ես կարող էի նշել Բալկանները, Հայաստանը, որոնք գտնվում են մեր ուշադրության կենտրոնում եւ… մեր դիրքերի ամրապնդումն ու պատմական որոշման կայացումը, հատկապես Հայաստանի վերաբերյալ, որի մասին ես հենց նոր հիշատակեցի»,- ասել է նա։