Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևն խոսել է առևանգված, ապօրինաբար կալանավորված և Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների ճակատագրի մասին։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ԼՂ նախկին պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է «միջազգային կոնվենցիաների համաձայն»։
Ըստ նրա՝ «այդ անձինք զբաղվել են անջատողականությամբ՝ ապօրինի գործելով Ադրբեջանի տարածքում, փաստացի ենթարկվելով Հայաստանին» և ձեռնարկվում են լայնածավալ քննչական միջոցառումներ, մեծ աշխատանք կա, քննչական գործողություններ են իրականացվում բոլոր միջազգային կոնվենցիաների և ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան, քրեական գործն ավարտվելուց և նրանց նկատմամբ վերջնական մեղադրանք առաջադրվելուց հետո գործը. կփոխանցվի դատարան՝ քննարկելու համար։