Search
Close this search box.

«Մտահոգիչ իրողություն»․ Գոռ Աբրահամյան

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Մտահոգիչ իրողություն․

Այս երկու օրերի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն 3 հաղորդագրություն է հրապարակել նախորդ տարվա ընթացքում կատարված երեք սպանությունների բացահայտման, և մեղադրական եզրակացություններով վարույթները դատարան ուղարկելու վերաբերյալ։ Դրանցից երկուսով սպանության զոհերը երիտասարդներ էին՝ 20 և 31 տարեկան, մյուսը՝ 51 տարեկան։
Երեք դեպքում էլ սպանությունների հիմքում, ըստ էության, ընկած է եղել միմյանց հասցեին հնչեցված հայհոյանքն ու վիրավորանքը։

Այս պահին էլ Կոմիտեում քննվում են կենցաղային ու միջանձնային բնույթ կրող սպանության, սպանության փորձերի, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հետ կապված բազմաթիվ դեպքեր, որոնց հիմքում կրկին հայհոյանքն է ու վիրավորանքը։

Փաստացի այսօր գործ ունենք մի իրականության հետ, որտեղ թե՛ հանրային և թե՛ մասնավոր տարածքում, ատելության խոսքի գեներացումը շոշափելի կերպով ազդում է ոչ միայն մեր կյանքի որակի, այլ նաև հանցավորության վիճակի վրա։

Չպետք է թույլ տալ, որ այս մաղձը, խոսույթը, այս հակամշակույթը՝ իր հանցածին էությամբ, վերածվի մեր հանրային ու մասնավոր կյանքը կառավարող, մեր միջավայրը թունավորող որոշիչ գործոնի»։

Please enter a valid URL