Search
Close this search box.

Ադրբեջանցիներն Արավուսում հարյուրավոր ոչխարներ են գողացել. սահմանապահներին արգելված է կրակ բացել

Այսօր Տեղ համայնքի Արավուս բնակավայրի սահմանին թվով 5 ադրբեջանցիներ 200-ից ավելի ոչխար են գողացել։

Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը ճշտել է. «Արոտի ժամանակ է եղել։ Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»։

Գյուղացիները դժգոհել են, որ սահմանը այդ հատվածում հսկում են աշխահազորայինները, սակայն նրանց կրակելու իրավունք չեն տալիս:

Ոչխարների տերը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կենդանիներին ձեռք էր բերել վարկով, նրանց մեծ մասը նորածին գառներ ունեն, որոնք շուտով կսատկեն սովից:

Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից:

Please enter a valid URL