Search
Close this search box.

Արավուսից ոչխար գողացող ադրբեջшնցիները 5-ն են եղել, մեկը՝ զինվшծ. ոչխարների տերը մանրամասներ է ներկայացրել

Արավուսի բնակիչ Արմեն Ջհանգիրյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր ադրբեջանցիները գողացել են իրեն պատկանող ոչխարները, այդ պահին հոտը արածեցրել է իր 16-ամյա որդին, մոտեցել են 5 ադրբեջանցի, որոնցից մեկը՝ զինված, և հափշտակել ոչխարների հոտը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը Tert.am-ին հաստատել էր ոչխարների գողության փաստը.

«Կա նման բան, այդ մասով աշխատանքներ են տարվում։ Այս պահին ավել բան չեմ կարող ասել, տեղս հարմար չի», — նշեց Ղուլունցը։

Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից:

Please enter a valid URL