Search
Close this search box.

«Մարտունեցիները հերթում հաջորդն են». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կար ժամանակ, երբ մարդիկ խուճապի էին մատնվում՝ իմանալով իրենց զավակների՝ Արցախում ծառայելու մասին։
Շատերն էին նույնիսկ բարձրաձայն ասում՝ Արցախում թող Արցախցիները ծառայեն, թե չէ, տանք թուրքին հանգիստ ապրենք։
Ի վերջո, հայտնվեց մի շանորդի, որը Արցախը տվեց թուրքին, ու էլ Հայաստանցի զավակները Արցախում չեն ծառայում։
Փոխարենը նրանք կանգնում են Վարդենիսի, Մեղրիի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Սիսիանի դիրքերում, որոնք 30 տարի հանգիստ ապրում էին, քանի որ կար Արցախ։
Հիմա Հայաստանցի ծնողները խուճապի մեջ են ընկնում, երբ իրենց զավակները գնում են, ասենք, Վարդենիսում ծառայելու։
Չզարմանաք, եթե շանորդիների քարոզի հետեւանքով շուտով մարդիկ սկսեն ասել՝ Վարդենիսում թող Վարդենիսցիները ծառայեն, թե չէ, Վարդենիսը տանք, հանգիստ ապրենք։
Մարտունեցիները հերթում հաջորդն են»:

Please enter a valid URL