Search
Close this search box.

Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ։ Դա են վկայում մեր գործողությունները, չեմ էլ թվարկի, թե ինչ է արվել ռուսական կողմի մասնակցությամբ, նախաձեռնությամբ այս առումով։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում այս գործընթացին առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորմանը հասնելուն»,- ասել է Կոպիրկինը։

Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։ «Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացին, և Ռուսաստանը միշտ շատ ակտիվորեն ընդգծել է իր պատրաստակամությունը աշխատելու այդ ուղղությամբ բոլոր առումներով՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքում, լինի դա սահմանազատում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծում, դա վստահության ամրապնդման միջոցառումների մշակումն է, ներառյալ քաղաքացիական հասարակության միջոցով շփումները, լինի դա հաղորդակցությունների բացում», — ասել է Կոպիրկինը:

Նա հավելել է, որ ստեղծվել են համապատասխան եռակողմ կառույցներ, որոնց ակտիվ մասնակցում է Ռուսաստանը։ «Կրկնում եմ՝ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է այս գործընթացին առավելագույն հնարավոր, անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուն։ Իհարկե, դա կողմերի որոշելիքն է, դա նրանց ինքնիշխան խնդիրն է։ Բայց, կրկնում եմ, Ռուսաստանը հավատարիմ է եղել, մնում է և կմնա այս ուղղությամբ ակտիվ աշխատանքին: Այս հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է, և մեր կենսական շահերից է բխում, որ տարածաշրջանը լինի խաղաղ, կայուն և բարգավաճ»,- ընդգծել է Կոպիրկինը։

Please enter a valid URL