Երեւանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց չկա։
«Ես չգիտեմ նման ազդանշանների մասին։ Ես առաջնորդվում եմ հայկական կողմի պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես, որ բազայի դուրսբերման մասին խոսք չկա։ Ռուսական կողմից էլ նման ազդանշաններ չեն եղել»,- ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե Գյումրիում ռուսական բազայի փակման եւ ռուս սահմանապահների դուրսբերման մասին ահազանգեր եղե՞լ են Երեւանից։