ՀՀ ՊՆ N զորամասի շարքային զինծառայող Մեսրոպ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել առանց հարգելի պատճառների ծառայությունից ինքնակամ մեկ ամսից ավելի՝ 48 օր բացակայելու համար։ Այս մասին հայտնում է ArmLur.am կայքը։
Կայքի տեղեկություններով` քրեական գործով հանդիսանալով մեղադրյալ և կալանավոր, նա Սևանի քննչական բաժնում բնական կարիքները հոգալու պատրվակով գնացել է զուգարան ու այնտեղից պատուհանով դիմել է փախուստի:
Նշվում է, որ նա հայտնաբերվել է Երևան քաղաքի Կիևյան 1 հասցեում ու տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա՝ ՀՀ ԱՆ Արմավիր ՔԿՀ։