Search
Close this search box.

Արարատյան դաշտում այսօր ռեկորդայինին մոտ բարձր ջերմաստիճան է գրանցվել

Այսօր Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը գերազանցել է կլիմայական նորման։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 14-15․5 աստիճանի, որը մոտ 10-12 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից և մոտ է տվյալ օրվա պատմական առավելագույն ջերմաստիճանին։

Please enter a valid URL