Search
Close this search box.

Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատին՝ ՀՀ-ին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար

զգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շոնրհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ երեկ ընդունած բանաձևի կապակցությամբ:

«Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար», — իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Սիմոնյանը:

Ֆրանսիայի Սենատը երեկ 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը։ Բանաձևով կոչ է արվում նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն էլ այդ բանաձևի կապակցությամբ հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։

Please enter a valid URL