Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ. Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքում՝ Նախիջևան տանող ճանապարհին

Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքում՝ Նախիջևան տանող ճանապարհին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ՝ մենք չպետք է ամաչենք 2020-2022 թվականներին ստորագրված եռակողմ հայտարարությունների գնահատման կարևորության հարցում։ Շատ տխուր է, որ Հայաստանի համար շահավետ այնպիսի գործնական բան, ինչպիսին է Սյունիքի մարզով երթուղու բացումը, դեռ մնում է թղթի վրա»,- ասել է Լավրովը։

Պատճառը, ըստ նրա, Երևանի դիրքորոշման մեջ է. ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, ինչ-որ մեկն այս հարցում Երևանին խորհուրդներ է տալիս. «Մենք տեսանք, որ հենց որ Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս ուղիների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, անմիջապես սկսեցին առանց հրավերի ներթափանցել այդ գործընթացների մեջ և փչացնողի դեր կատարել»,- ասել է Լավրովը։

Please enter a valid URL