Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի տարածքում

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն Երևանի դիրքորոշումը մնում է անհասկանալի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիր [Ադրբեջանի և Հայաստանի միջև] ստորագրվի միայն իրենց տարածքում, սա փաստ է։ Փաստ է նաև այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությունը դադարեցնելու և բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության մի ամբողջ համակարգ կառուցելու ջանքերը։ Ես չգիտեմ, թե Երևանը որքանով է պատրաստ դրան, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- ասել է Լավրովը։

Please enter a valid URL