«Ի՞նչ կլինի, եթե Հայաստանի ղեկավարը Ադրբեջանի հասցեին անցնի ագրեսիվ տոնի
Կարճ պատասխան — Ոչ մի լավ բան»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.
«Երկար պատասխան — Այո, երկրի ներսում շատերը կուրախանան, բարոյական բավարավածուեյուն կստանան։ Բայց դա միայն կլեգիտիմացնի Ադրբեջանի կողմից մեզ հետ չբանակցելը, կլեգիտիմացնի Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ էլ ավելի ագրեսիվ պահվածքը։
Իսկ լեգիտիմուոյունը հենց այն է, ինչն այժմ Ադրբեջանին պակասում է Սյունիքի վրա հարձակվելու համար։ Եթե հանկարծ Ադրբեջանը աշխարհին կարողացավ ցույց տա, որ Հայաստանը ագրեսիվ մտադրություններ ունի` առանց հապաղելու կգա Սյունիքի վրա։
Այո, Ադրբեջանը մեր նկատմամբ ագրեսիվ է ու խաղաղ մտադրություններ չունի։ Բայց եթե հանկարծ աշխարհը կասկածեց մեր խաղաղ մտադրությունների վրա` մենք կկորցնենք այն քաղաքական աջակցությունը, որի շնորհիվ Ադրբեջանն այժմ չի հարձակվում Հայաստանի վրա։
Ադրբեջանի դիվանագիտությունը աշխարհին փորձել ու փորձում է «կերակրել», որ Հայաստանը ոչ թե զոհ է, այլ ագրեսիվ երկիր, որտեղ գործում են «ՈՄԱ-ի նման ահաբեկչական խմբավորումներ»` դրանով (առայժմ ապարդյուն) հող նախապատրաստում մեր դեմ ագրեսիայի համար։
Եթե մեր երկրի իշխանությունները սկսեն ագրեսիվ խոսել, ապա դա միայն կօգնի Բաքվի այդ գծին։